Մենարան Վարդան Հակոբյան

Հացի բույրը

Վարդան Հակոբյան

Հացի բույրը տաք…«Հիշո՞ւմ ես, հաճախ թաց խրամատումՄի պատառ հացը ձեռքից-ձեռք տալիս,Բույրն առնում էինք,Այդ բույրով ապրում:Դե, ինչպես հիշես, երբ որ չես տեսել»…Հացի բույրը տաք…Օջախի ծուխը երկինք է ելնում,Թող տանի իր հետ օրհնանքը պապիս. «Շե՜ն մնաս, աշխարհ»:Կանաչ արտի մեջ հասկավորվել են,Արեւավորվել կանաչ արտի մեջԿոշտուկները իմ խամացած ափի…Հացի բույրը տաք…Ակոս առ ակոս շրջում եմ հողըԵվ ալիքվում է հողի բույրը թեժՈւ սիրտ է լցվում.«Տես, չխորթանա քո ձեռքը հողին,Որ ցանած սերմդ ծիլեր արձակի…Հողն ամեն ձեռքից սերմ չի վերցնում»:Հացի բույրը տաք…Թե երդվել էր պետք, ուրիշ ոչ մի խոսք Լեզվին պատ չէր գա. «Այս հացը վկա»…«Դեհ, հացը սուրբ է, պիտի հավատալ»:Ոնց չհավատալ. «Մարդ հացով է մարդ».Եվ էլ ոչ մի ձայն, առարկում չկա:Հացի բույրը տաք…Այսպես հիշում եմ խոսքերը պապիսԵվ խոնարհվում եմ հացը կտրելիս: Խոնարհվում այնպես,Ինչպես ցողունը` ճկված հասկի տակ,Ինչպես հողվորը` սերմը ցանելիս,Հացթուխը` թոնրից հացը հանելիս…