Մենարան Վարդան Հակոբյան

Ես մեղավոր եմ

Վարդան Հակոբյան

Ես մեղավոր եմ... պետք չէր հմայվելՔո անմեղ ու պարզ աչքերի փայլով,Քո հմայքներով պետք չէր կրակվել,Վառվել ուշացած կարոտով, սիրով:Է՜հ պետք չէր, պետք չէր, որ դեմքիդ վրաԾվարած հուրը շողեր տար սրտիս,Խառնվեր անխառն խոհերին նրաԵվ փայլ տար անգամ, փայլ տար հավատիս:Պետք չէր աչքերիդ աստղերը փնջել,Կախել օրոցքից մանուկ-երազիս.Ինձ իմ խռովքից պետք չէր հետ կանչել,Նորից ուղարկել ճամփով անհասի...Պետք չէր, սիրելիս, միակս, պետք չէր,Նոր-նոր հոգսեր են արթնանում անվերջ.Ես մեղավոր եմ... բայց պետք չէ հիշել,Չէ՞ որ անմեղ եմ, գոնե... մեղքիս մեջ: