Մենարան Վարդան Հակոբյան

Ես քեզ չեմ ների

Վարդան Հակոբյան

Հրաժեշտ տվիր մի օր իմ սրտին,Որպես տանը այն,Ուր խենթ օրերի հուշեր են թողնում։Օրը անձրեւեց,Չկարողացավ նա մաքրել, սակայն, Ոտնահետքերդ։Շուրջս պաղել էր:Ու մեծ էր հոգսը ճանապարհների՝ Քեզ ո՞ւր տանեին, Ո՞ւր թողնեին ինձ։Հանկարծ ինքն իր մեջ՝ զղջումի ցավիցՀանգավ մի փոքրիկ ու լավ արահետ(Լույս արահե՜տը քեզ ինձ մոտ բերող),ԹԵպետեւ մեղքըՔեզ ինձնից տանող ճանապարհի՜նն էր։Ես քեզ չե՛մ ների, անմե՜ղ արահետ...