Մենարան Վարդան Հակոբյան

Երբ հանդիպեցի Արքիմեդին

Վարդան Հակոբյան

Երբ հանդիպեցի Արքիմեդին, նա զբաղված էր Հռոմի նավըվառելով։ Եվ հայելու մեջ, շողի հետ միասին, նա նկատեց իմներկայությունը։Մութը բուրում է։ Ուրիշ ոչ ոք չունեն քո աչքերը՝ ցավից բացի։Օդը ներքաշում եմ։ Ծառը, վայրկյան առաջ այստեղ էր,անշուշտ, հիմա ինքն իր հուշն է։ Դու սիրելի ես լինում՝ երբատելի ես, իսկ սպիտակը կողքին միշտ սեւ է փնտրում, որ ինքն ավելի ինքը լինի։Ես, վառվելիս, տեսնում եմ ինձնից բարձրացող ծուխը։ Տեսնես ի՞նչ էմտածում երեխաների սարքած ձնամարդը՝ արեւից առաջ։Մտքախեւ հոգի։Անապատն աղբյուրի վրա փլված լեռան հիշողություն է ավազոտ։Անձրեւն ինձ բռնեց Ապրեսին քարում, գիտեր, որ կարող էիքարայր մտնել, բայց գերադասեցի մնալ բաց երկնքի տակ։ Իսկ հավքի կտուցինժայռ կար։ «Մի՞թե Ռոգոժինն ընդունակ չէ լույսի» (Ֆ. Մ. Դոստոեւսկի)։Դրսում չի տեղավորվում մութը։ Եվ երբ նվիրաբոլոր տրվում է լույսը,քեզ պարուրում է մարմնավարության խորհուրդը տիեզերական։ Աստվածցույց է տալիս, թե չիտեսնում զուգավորումը, բայց ծաղկանց դաշտը բարձրանում է երկինք։Անգամ եթե մութ է՝ բոլոր երեխաները ծնվում են լույսից, մենքդուրս ենք եկել քարայրից, բայց քարայրը մեզանից դուրս չի գալիս։ Իսկ պապս, թոռների ու ծոռների հետ խաղալիս, նրանցից քաշվում է խիստ, նրա համար, որ ինքը ծեր է։