Մենարան Վարդան Հակոբյան

Կամուրջ՝ գետի երկարությամբ

Վարդան Հակոբյան

Լույսը ինձ հետ մաքառում էր ամբողջ գիշեր, թեեւ նա երեւաց առավոտյան միայն։ Ամեն ինչ՝ ճանապարհ է, վայրկյանը՝որքան էլ ծանր, վայրկյանացույցը թռչում է թեթեւ, իսկ ծառն իր վիթխարիստվերը մի կերպ քարշ տալով, բարձրանում է լեռն ի վեր։Երբ մարդ երգում է, նրա մեղքերը վերանում են, կամ՝ նադառնում է կրկնակի Ներոն։ Մանկությունը՝ եթե նույնիսկ դառն է,ապագայի աստղն է։ Անօթեւան ճանապարհներիշարահյուսություն։ Երազկոտ տխրության մեջ ճռվողում է մի ճպուռ։Ասում են՝ ցավն աչքերում հայտնվում է մինչեւ իր ծնվելը։ Եվես հիշում եմ պապիս դեմքը, որ երբեք չեմ տեսել։ Նա ձիապան էր ու վարդեր էր աճեցնում, ու երբ Վարդի տատս, խռովում էր իրենից, գիշերը գնում, նրա համար թաքուն բերում էր ամենալավ վարդերը։Զոհասեղան է գրասեղանը... Իսկ ինքը, բոլորովին հարբած,հենվել մի պատի, երեւի՝ Բրոդվեյ փողոցում (ինչպես վկայում են),լսում է իր ուսին իջած անսահման սեւ ագռավի գեղգեղանքը,Էդգար Պոն։ Բեր բաժակդ։ Մեր պառլամենտը, դա այսօր մեր շուկան է։Ձիգ ճանապարհների լուսանցքներում հիմա ապրում են հորտնկած խնձորենիները։ Նրանց ճյուղերից երեկ մի խնձոր տարա ծերացածմորս համար, առանց հայտնելու, թե որտեղից է, նա համն առնելու պես,ասաց՝ այսպիսի խնձոր կերել եմ մեկ էլ աղջիկ եղած ժամանակ։Ով չի տառապում, ուրեմն՝ դեռ չի ծնվել։ Քայլում եմ, որովհետեւուզում եմ տեսնել անհայտությունը։ Մութը սպեղանի է հոգնածաչքերիս։ Ապրիր ինքնամոռաց, այլապես... «Այլապեսը» կամուրջ է, միայնթե՝ ձգված գետի երկարությամբ։ Մի՛ մտապահիր, որ չմոռանաս։Հանդիպման աղջիկ՝ երգի նման գեղեցիկ։ Եթե կազմելու լինեմ իմ անցածճանապարհների ընտրանին, ապա այնտեղ պիտի առաջինը զետեղեմ սխալքայլերս՝ երբ բերանքսիվայր ընկել եմ գետնին եւ տեսել եմ (անտառապահի պաշտոնականխրոնիկայից դուրս), թե ոնց չի երգում խռովարար առվակը։Լույսը ինձ հետ մաքառում էր ամբողջ գիշեր։ Ու չնայած վայրկյանըանմիջապես շարունակում է վայրկյանին, իրականում ոչ մի վայրկյանոչ մի վայրկյանի չի շարունակում։ Ես ձեռքս մեկնում եմ երկնքի ամենահեռու աստղին։Մութը աներգ կնոջ պես վրիժառու է ու չսիրված։ Իսկ հավքին սպանում է իր երգը։