Մենարան Վարդան Հակոբյան

Երեւանը

Վարդան Հակոբյան

Երեւանը -երկնքի մեջ զանգակում ենանհիշաչար քարերն հայոց,հնչեցնումսուրբ մեղեդին ավետիսի։Իսկ մեղեդինձեղուն է տան, տան գերան է,կամ՝ գուցե շյուղ,որ կտցում է արագիլը՝իր շողարձակ բույնի համար։Իսկ մեղեդինճանապարհ է վերադարձի,որի վերջում սպասում էհանդիպումը մայր հողի հետեւ մայր հողիհամբույրը ջերմ։Իսկ մեղեդինՍարդարապատ - զանգից պոկված բերկրություն է,քարե արծվաց թեւաբախումեւ ուժը այն,որով նրանք կտուցներինկարող են եւ բերել լեռներ։Իսկ մեղեդինարեւաչյա մանուկներիժպիտներն են, որոնց միջիցաղավնի է թռչում ճերմակ,այն բերկրանքն է,որով սիրտն է երեւանվում։Երեւանը -երկնքի մեջ զանգակվում ենանհիշաչար քարերն հայոց,հնչեցնում սուրբ մեղեդինվերակերտվող հավերժության...