Բատոնո Մորիս
Վարդան Հակոբյան
Բաց նամակ վրաց անվանի բանաստեղծ Մորիս ՓոցխիշվիլունՑավը կարող եմ ես խորը պահել,այնպես որ՝ անգամ տեղը չիմանան,ընկերներիս հետ ժպտալ, ծիծաղելեւ ինձ չմատնել, չմատնել բնավ։Կարող եմ նաեւ գաղտնապահ լինել,թեկուզ ամուր չեմ այդ հարցում մի քիչ,անց ու դարձողի ոտքի տակ ձյունելորպես ճյուղ՝ ծաղկիս թերթերով թովիչ։Բայց այս աշխարհում կա մեկը, Մորիս,որ ինձնից լավ է հոգիս ընթերցում...Մայրս է - հենց որ նայեց աչքերիս,արդեն իմ հոգսի մասին է հարցնում։Ամեն որդու մայր գուշակ է մի քիչ,որդու չասածն էլ սրտով է տեսնում.եւ չթաքցրի ես իմ մայրիկից,թե ում վշտով է սիրտս ակոսվում։Ասացի՝ պիտի նա գար Ղարաբաղ,բայց սիրտն, ասում են, հիվանդ է մի քիչ...Ու առանց տրտունջ, առանց ախ ու վախ,մայրս դարմանը գտավ ամոքիչ։Քո ցավը իսկույն, Բատոնո Մորիս,մայրիկս առավ իր ձեռքերի մեջ,շուռումուռ տվեց, տնտղեց նորիցու երկնքի հետ սկսվեց մի վեճ։Իսկ հետո դեմքիս նայեց ու ասավ.- Ես նրան տեսա, փրկված է արդեն...Մորս օրհնանքը արեւին հասավեւ նա ոտքիդ տակ փռեց նոր վարդեր։Մի շաբաթ չանցած, նորից լուր բերին.- Մորիսի սիրտը երգ է, երգվում է...Մաքառել է ու հաղթել է բարին,խավարը խինդով, լույսով հերքվում է։Թեւաբախումը Քիրսի հավքերիսրտի զարկեր է - մայրս հղեց քեզ,որ եղբոր սիրով շնչող երգերիդհուրը բոցկլտա ու լինի հավերժ։Բատոնո Մորիս... դարերը քոնն են,մորս օրհնանքը՝ քեզ ճամփա լուսո...Սուրբ են մայրերը, իրավունք ունենտնօրինելու գործերն Աստծո...