Մենարան Վարդան Հակոբյան

Որդեգիրները

Վարդան Հակոբյան

ՈՐԴԵԳԻՐՆԵՐԸԵս նայում եմ...Եվ որպեսզի հայացքներսչանհետանան,հավաքում ու պահում եմ ես՝էջավորած մի գրքի մեջ։Իմ անցյա՞լն եսուզում կարդալ՝ բացիր գիրքը,իմ ներկա՞ն եսուզում կարդալ՝ բացիր գիրքը։Ամենից շատ ես նայում եմ ապագային,գտիր ցանկը,էջը բացիր,գրքի միջից, տես, ժպտում է եւ գալիքը։Գրքերի մեջ - իմ օրերն են, իմ սերերն են, իմ դարերը։Ոչ մի հայացք չի խունանումգրքերի մեջ - դրանք շունչ են, կյանք են, ոգի...Ես խնդրում եմ.երբ անցկացվի մարդահամար,մի մոռացեք լավ գրքերին,որդեգրվա՜ծ,լո՛ւյս գրքերին...