Մենարան Վարդան Հակոբյան

Հանդես

Վարդան Հակոբյան

Անանուն մի հավք իջել սեղանիս,գրված-չգրված երգերի մեջ իմիր ձայնն է փնտրում...Հղացումներս ի մի է բերումնա մաքուր, ճերմակ իր թեւիկներով,գծեր է քաշումբառերիս վրա,տողերիս վրա,մի տեղ ջնջում է խոսքը իմ գրած,մի տեղ ընդգծում իր ուզած միտքը։Եվ հետո մեկ-մեկ ջոկում է հավքըու դեն է նետումերգերն այն, որոնք գրվել են անհույզ,որոնք աստծո լույսով չեն ցոլում,որոնց մեջ չկան զգացմունքներսանզուսպ, բնական,մի կողմ է քաշում բառերն այն բոլոր,որոնք հնչում են կեղծ ու անարյուն։Սեղանիս վրա, երգերիս միջովդիտում է հավքըխորքն իմ հոգու, զննում է նա ինձ, քննում է նա ինձ,ու թե շեղվել եմ՝ տեսնում է շատ պարզ,իմ շեղումները դարսում է մի կողմ,թե վրիպել եմ՝ տեսնում է շատ պարզ,վրիպումներս դարսում է մի կողմ,թե պարզ չեմ եղել՝ տեսնում է շատ պարզ,խրթինությունս քաշում է մի կողմ,թե իմ սիրո մեջ չեմ տրվել կյանքով,իմ թուլությունը քաշում է մի կողմ։Սեղանիս վրա հանդես է բացելանանուն մի հավքեւ իմ բառերի մեղեդինե՜րըհնչեցնում է ասես իր երգում...Թե տառապել եմ,թեւով շոյում է տքնությունը իմ,թե երազել եմ,թեւով փարվում է երազանքներիս,թե մաքառել եմ,թեւով քսվում է համառությանս,թե տողս թույլ է, տկար, անհնչյուն,ձգում է, մինչեւ դառնում է այն պիրկ՝ինչպես քնարի լարը արծաթե...Անանուն հավքը ուսուցանում է,որ հոգիս այնպես դնեմ տողերում,ինչպես մեղեդին, նվագն են դնումքնարի հոսուն լարերի վրա...Օտար բառերը, օտար սերերըու հայացքները՝այնպես է կտցում հավքը անանուն,ասես բարդենու ձիգ արմատներիցծառը վնասող որդեր է հանում։Մոտենում կամաց,ես փետուրներն եմ համբուրում հավքի,ափով շոյում եմ թեւերը նրա,փորձում եմ ոտքին, նամակի նման,փաթաթել փոքրիկ թուղթն այն երգիս,որ դեռ չեմ գրել,որ աշխարհներին նա պիտի տանի...Անանուն մի հավք իջել սեղանիս,գրված-չգրված բառերի մեջ իմիր բույնն է հյուսում։