Երկարում եմ իմ ձեռքերը
Վարդան Հակոբյան
Երկարում եմ իմ ձեռքերըԲայց չե՜ն հասնում.Դու մնում ես հեռու՜-հեռու՜,ես մնում եմ հեռու՜-հեռու՜...Անխոս, անլաց ես պառկում եմխոտերի մեջ,արեւներ են գալիս-գնում՝ ես պառկած եմ,անձրեւներ են գալիս-գնում՝ես պառկած եմ,ու իմ շուրջըվարար-վարար շրշյուններովբարձրանում են ծաղիկ ու խոտ,բարձրանում են օրեր, տարիք,բարձրանում ու ծածկում են ինձ։Մոռացվում եմ։Հետո, շատ ուշ, ես չեմ լինի,Հետո, շատ ուշ, դու չես լինի,Բայց կլինենՔեզ երկարված իմ ձեռքերը...