Մենարան Վարդան Հակոբյան

Թիթեռը՝ կրծքիդ վրա

Վարդան Հակոբյան

Խոտ ու ծաղիկներ հեւում են թեթեւ,Խոտ ու ծաղիկներ ընկնում հեւասպառ,Ելնում են նորիցԱրեգակն ի վեր։Հետո գալիս է քամին քմահաճ,Ինչ-որ բաներ է բարբաջում տաք-տաք։Բայց խոտ ու ծաղիկ սիրտ չունեն նրաԽոսքը լսելուԿամ չլսելու,Խոտ ու ծաղիկներ նայում են հեռու,Որտեղից ահա ծագում մի աղջիկ,Կապույտ-կանաչով քայլում է կամաց։Նա ո՞ւր է գնում։Ես դաշնություն եմ որոնում իմ մեջ՝Պայծառ գարունքվա եւ նրա միջեւ։Ու բոլորովին անտեղյակ եմ, որԽոտերն այս, քանի ծիլեր են եղել,Փափուկ թովչանքով փարվել են նրաԲոբիկ ոտքերին՝Երբ նա մենակ չէր։ Հեռո՜ւ եմ մնում,Ասվող ամեն բառ կարատավորիԱյն լռությունը, որ ունի օրը՝Պահած սիրավոր աղջկա համար։Բայց մի թիթեռնիկ հայտնվեց ահա,Գնաց, թռվռաց նրա հայացքումԵվ ապա իջավ,Քանդակվեց կրծքին։ Ու նկատեցի,Որ այդ աղջիկը փնտրում է մեկին,Որին որ գուցե երկու օր առաջ,Կամ՝ երկու տարի, Տխրեցրել է։Իզու՜ր, զղջո՛ւմ է։Ահա թե ինչպես ես դա իմացա.Թիթեռի թեւը՝ կրծքին աղջկա,Թեթեւ դողում էրՈւ թրթռում էր ինչպես թռչելիս...Խոտ ու ծաղիկներ հեւում են թեթեւՈւ նրանց վրա իջնում է ոսկե,Մի ոսկե թիթեռ։