Երկինքը դեպի իր խորքն է գնում
Վարդան Հակոբյան
Երկինքը դեպի իր խորքն է գնում,ե՞րբ է հասնելու -ոչ ոք չգիտե,անհունանում է իր մեջ ավելի...Կարոտը դեպի իր խորքն է գնում,ե՞րբ է հասնելու-ոչ ոք չգիտե.անհունանոււմ է իր մեջ ավելի...Խաբկանքը դեպի իր խորքն է գնում,ե՞րբ է հասնելու-ոչ ոք չգիտե.անհունանում է իր մեջ ավելի...Ճամփեքը դեպի երազ են գնում,ե՞րբ են հասնելու-կամ հասնելո՞ւ են.անհունանում է մութը ավելի...