Մենարան Վարդան Հակոբյան

Հորիզոնը

Վարդան Հակոբյան

Գնա սարերը, մանկացիր, նորից մեծացիր ու սպասիր... Ի՛նձ սպասիր Թումբի վրա, գալու եմ հարսնախոսության...Անիմանալի զգացումի պես հորիզոնըհռշնել է,եւ ես Թումբի վրա փորձում եմ գտնել ակունքըիմ եւ այս շենի հարազատության,որ ավելին է,քան սերը,թեպետեւ սիրուց ավելին ոչինչ չի լինում,ինչպեսհուշում է անկապ բառերով արեգակը՝դեռ նոր ծագող։Արահետը Թումբին նստել էայն ձեւով,որն անընդունելի է համարվում աղջիկների համար,որոնք թիթեռնիկների հետ խաղից չեն կշտանում երբեք,որոնք եղեգներից ու խոտերից տարբեր զգեստներ են հյուսումու գլխարկներ,որոնք ինձանից մի քանի մանկություն հետո հավաքվելեւ մեռած ճնճղուկինամփոփել են հողում,որոնք հոնգուր-հոնգուր լաց են եղել ծիտիկի համար,որոնք ընկեր-տղեկներից արագ են մագլցում ծառըու այդ պատճառով հանդիմանանք ստանում տատիկներից,որոնք մի թերթիկ՝ մի թփից, մի տերեւ՝ մի խոտից,մի շողի անդրադարձ մի առվից առնելով,իրենց համար խոշոր-խոշող աչքեր են հորինում,հորինում են անիմանալի հազար-հազար բաներ։Ասենք, թեկուզ՝ Թումբի մանկախաղերում մոռացվածտիկնիկը՝ զիզի-բիզի փալաս-փուլուսների մեջ,ով գիտե, քանի՞ տարի է,ճոճքում ննջում է հեքիաթի արքայադստեր նման(չգնա՞մ թաքուն համբուրեմ աչքերը, թե՞ քնից կարթնանա հանկարծ)։Ես Թումբն եմ հասել առավոտի միջով Աստծոու վաղ վառվողկրակը՝ թոնրատան պատերի ճեղքերով,ինձ լեզու է ցույց տալիս՝սերը խոստովանելու բառեր չունեցող աղջնակի նման։Ես հայացքով մտնում եմ թոնրատունը երգերի.ծհանը, մայրիկի ձեռքին,լեռների վրայով ձգվում է դեպի երկնքի կողին շիկացող արեւը...- Մա՜...Պատերին կուտակ-կուտակ դարսված թոնրացախիվրայով աչքերը սլանում են լեռների հեռուն,ուր քիչ առաջնրանց բան հուշեց մի թավ ու ձիգ վրնջոց,որը անպայման ջրի չէր, արեւի չէր, զամբիկի՛ էր։Աջղամուղջի մեջ վաղորդյան ես տեսա՝ թթենիներիճյուղերի արանքով,տերեւների արանքով,ասվող-չասվող խոսքերի, մտքերի ու ցավերի արանքով,ինձ տնավարի կանչող ձեռքը, որ ասեսբակի ծառերից մեկի,սարերից մեկի ուսերից էր կախված...- Եկա...Եվ ցավը, որ մտել է այս շենը ու ոտքը տնկելնաեւ այս Թումբի վրա,որ արկերի պայթյուններ ու բեկորներ է թողել չորս ծագերում,հանկարծ դառնում է սուտ,երբ, ծմակից դուրս, ճանապարհի ծայրիներեւում է հայրիկը՝ձիու վրա նստած, կեռ քթով ցաքհատը ձեռքին,երբ նրան ընդառաջ վազող աղջնակի ոտնաձայների վրա,ճանապարհի երկու կողմերից,երկինք են նետվում հազար-հազար-հազար ճնճղուկներ,հազար-հազար-հազար ծաղկաթեւիկ թիթեռնակներ...Ես կանգնել եմ Թումբի վրա եւ շատ կամաց,անչա՛փ կամաց, անասելի կամաց, որ չլսեմ անգամ ինքս,շշնջում եմ մի սուրբ անուն։Հորիզոնը ինձ նայում է հեռու մանկության նման։Հ.Գ.Ես շրջում եմ դեմքս դեպի տունը բացված պատշգամբով, այդ պահինմի զույգ ձեռք մտերմորեն աչքերս է փակում իմ ետեւից.- Ո՞վ եմ, ասա՛... Թե իմացար՝ բա՜ց կթողնեմ...- Ո՞նց չէ, գիտեմ, հորիզո՜նն ես, որ ապրում է Թումբի վրա։