Երկինքներ
Վարդան Հակոբյան
Ծառը կանգնել է հավքի թռիչքում՝հորիզոններ է ձեւում երազից,կամաց, անշտապ, առանց հիշեցման,երկինքը հավքի թեւերն է մտնում։Հանկարծ տանում եմ մատս շուրթերիս,շոշափում ցավը չասած բառերիու հուրն առաջին ու տաք համբույրի,որից վառվում է շուրթս մինչ հիմա։Եվ ես խոսում եմ այժմ նրա հետ,որ գուցե արդեն ինձ մոռացել էու չի էլ կարծում, որ իմ մեջ ինքն է։Երկինքը հավքի թեւին ծաղկում է։Հավքը ինձ տաներ, ինձ տաներ իր հետ,կբողբոջեի ճյուղին երկնքի.թափուր չմնար թե բույնը ծառին,էլ ինչո՞ւ պիտի նմանվեր վերքի։Ծառը կանգնել է հավքի թռիչքում,հորիզոններ է ձեւում երազից,կամաց, անշտապ, առանց հիշեցման,երկինքը հավքի թեւերն է մտնում։