Մենարան Վարդան Հակոբյան

Թուղթ Անահիտ Չարենցին գրված Ստեփանակերտից

Վարդան Հակոբյան

Աղբյուրի վրա քո խոնարհումը դարձել է ծարավեւ լուռ մի հայացք,որը, ես կերդվեմ, ջրահարսի չէ,պաղ ջրերի հետ անվերջ հոսում է՝ դարձած փնտրտուքկորսված օրվա։Ջրափին կանգնած ծաղկի միամիտ-գեղեցիկ փայլըինքը իր համար համեմատվում է այն շուրթերի հետ,որ ակի մեջ ենմնացել արծաթ,սակայն, ես կերդվեմ, ջրահարսի չեն, ո՜չ մի ժամանակ։Ծերուկ թթենին, որը իր ճերմակ սարսուռների մեջքո մրմուռների կրկներգն է պահում չտարրալուծվող,ջահելացել էեւ ավելի է անուշ դարձրել իր պտուղները՝քո հպումների տաք հիշողությամբ,բնին, շյուղերին, ճյուղերի վրա մատնահետքերդբողբոջ են գցել։Այն արահետը, որտեղ քայլերդ դարձել ենվաղուց լուսատտիկներեւ կարոտների լուսերգ են փռում,այնքան է հպարտ,ասես ոչ միայն Քիրս ու Մռովի,այլեւ երկնքի փեշով է անցնում. իրավունք ունի,չէ՞ որ միակն է արահետն այդ Արցախ աշխարհում,որով որ մի օրքայլել, անցել է Չարենցի դուստրը...Իսկ Գանձասարի հայացքի ներքո,(հիշու՞մ ես, Բելան ինչպես էր երգում վանքի հինավուրցկամարների տակ,երգի ամեն բառ վառվում էր որպես մոմը սրբազան)արեգակի հին ժամացույցն իր կանաչ պահերումգրանցել է եւ այցելությունդ,պահակը ամեն անցող-դարձողի բարեւն առնելիս, միշտ պարծենում է.- Այստեղ Չարենցի աղջիկն է եղել,ես իմ աչքերով տեսել եմ նրան։Երեւի աչքին երեւացել է՝ ասում են մարդիկ,ես էլ՝ մարդկանց մեջ. երեւի աչքիս երեւացել է։Բայց այդ պահակը հիշողության մեջ, իմ հիշողության,մի քիչ խառնել է քո հայացքներըՆելլիի զնգուն քրքիջների հետ(որով Խաչենի ձորը լցվել է)եւ տխրության հետ լուռ Լաուրայի,որ Պետրարկայի սոնետները իր մտքի մեջ պահած,իր Պետրարկայի,Մանոն Լեսկոյի մասին Չարենցի տողերն էր հուշումքեզ՝ Անահիտիդ,իբրեւ ե՞րբ ես դու դրանք մոռացել։(Սիրտս ուզում է մեր աղջիկներին։ Շատ եմ կարոտելնրանց Ղարաբաղ բերած օրերին։ Նաեւ՝Արամին։ Անթիվ համբույրներ մեր աղջիկներին։Նելլիին ասա՝կարգին բան չկա՞ր, որ սովորեին Արցախաշխարհի ձորերը քեզնից, թախծով քողարկվածքո քրքիջներն են կրկնում անվերջ՝ազնիվ Ազատի ծանր ու փափուկ հայացքների տակ)։Անահիտ, գուցե ասացի բաներ, որ պետք չէր ասել,բայց հիմնականը, քիչ մնաց՝մնա.Չարենցի անհուն երգերից մեկը՝ձեռագրված քո շուրթերի վրա,որ չեն ընթեռնել ժամանակները,վերծանվել է մեր Գանձասար վանքի անլուռ քարերին,երբ դու մեսրոպյան ջինջ գրերն էիր համբուրում այնտեղ։Անահիտ՝ իմ քույր,Դու երգ-երգենի,Դու հուր-հրենի,Սուրբ-Չարենցենի։