Մենարան Վարդան Հակոբյան

Զարմանալի

Վարդան Հակոբյան

Եվ զարմանալի կապույտ է ծառը, դա երկնքից է, դա առվակից է, դա եւ երգից է։Եվ սակայն սեւ է, եւ սեւ է ցավը,եւ ես չգիտեմ, թե դա ինչից է։Եվ զարմանալի կապույտ է ժամը. դա կարոտից է, դա երազից է, դա անհունից է։Եվ սակայն սեւ է, եւ սեւ է ցավը,եւ ես չգիտեմ, թե դա ինչից է։Եվ զարմանալի կապուտ է տունը, ուր ես չեմ հասել, ուր դու չես հասել, ոչ ոք չի հասել։Եվ սակայն սեւ է, եւ սեւ է ցավը,եւ մենք չգիտենք, թե դա ինչից է։Իսկ ինչ գիտենք մենք՝ ոչ ոք չգիտե, գիտե ծառը լոկ, գուցե թե՝ ժամը, եւ մեկ էլ տունը։Եվ ցավն, ասում են, սրտի պես չէ սեւ,աչքի պես է սեւ, եւ լույսո՜վ է լի։