Ամառային նկար
Վարդան Հակոբյան
Ամառ է ու տոթ.Արահետները անտառ են մտելԵվ էլ չեն ուզում թողնել ծառերիՇվաքը ծաղկոտ։ Սառն աղբյուրներըԵրազի միջով անապատ հասել,Անջուր մի ծաղկիԱրթնության կաթիլ-ցող են ներարկում։Իսկ բլուրները ելել իրար մեջքԵվ իրենց ձեռքիՄաշված-ցամաքած ամպի կտորովՈւզում են մեղմել հուրը արեւի։Շոգ է ու ամառ...Անտառից ելած մենավոր ծառն էլՆահապետ լեռան գլխից վեր պահվածՄի կանա՜չ-կանա՜չ հովհար է դառել։