Խնկավառություն
Վարդան Հակոբյան
Ո՞ւմ են պետք, ասա, իմ այս ձեռքերը,Թե նրանք այսօրՉպիտի շոյեն քո գանգուրներըԵվ նուրբ իրանիդՏաք հմայքներով իմ կյանքը օրհնեն,Թե նրանք այսօրՉպիտի գրկեն քո երազները՝Ծիածանի պես,Նվաղեն քո սուրբ ծնկների վրա։Ո՞ւմ են պետք, ասա, իմ ժպիտները,Թե ծնված պահինՉպիտի ծաղկեն եւ քո շուրթերին,Ինձնով վարակենՔո էությունը աստղաթափանց,Թե ծնված պահինՉպիտի քո մեջ նկարեն լույսըԱռավոտներիԵվ լցնեն օրը արեւի բույրով։Ո՞ւմ են պետք, ասա, իմ այս աչքերը,Թե իրենց խորքումՉեն պահում նրանք աչքերիդ փայլը,Ամեն աղջկաՀայացքի մեջ քո կարոտը տեսնում,Թե իրենց խորքումՄի թաքո՜ւն, թաքո՜ւն ճամփա չեն պահումԵրազիդ համարՈւ քո սրտի մեջ կարոտներ դառնում։Ո՞ւմ են պետք, ասա, իմ այս քայլերը,Թե նրանք մի օրՉպիտի խախտեն սահմանագիծըՔեզ ինձնից զատող,Քանդակվեն հոգուդ արահետներին.Թե նրանք մի օրՉպիտի ինձ քո սրտին հասցնեն,-Ուր ինձ սպասում են իմ երազները,Իմ հեռու, անհայտ հորիզոնները։