Մենարան Վարդան Հակոբյան

Էուֆորբիոն

Վարդան Հակոբյան

Իմ ծարավի մեջ մի աղբյուր է երգում եւ մանկությունս հեռանում է ավելի...Առաջին հայացքից, թվում է, մերն է ծաղիկը, բայցմիայն վերջին հայացքից է այն մերը,- ասում է Ագոն,- երբարդեն կորցնում ենք։ Իսկ ամեն ծաղիկ թառամում է՝նորից բացվելու համար,որովհետեւ ծաղիկ լինելու հմայքը բացվելու մեջ է՝երբ դրան սպասում են վաղորդայնի աստղերը։Հորիզոնը թեւեր ունի հրեշտակի։Մտածումս՝ ճանապարհի մասին, ավելի ճանապարհ է, քանինքը ճանապարհը։ Ոտք եմ փոխում խոհի վրա։ Լուսարում,աստվածարում եմ ինձ սպասող գագաթները։ Իսկլույսը տխրության տողանցումն է եւ, միաժամանակ, բաժանումն է խավարի եւ խավարի։Կապույտը թռչունների թեւերին չվեցտաք երկրներ, մեզ հետ նորից մնացինաներկինք ամպերը։ Ամեն մի հարց ճշմարիտ է,յուրաքանչյուր պատասխան՝ խիստ կասկածելի։ Միխե... խե... խելագար ինձ կանգնեցրեցփողոցում. «Չե՞ս ասի՝ ժամը քանիսն է»։