Թախիծ (Համո Սահյանի շիրմի մոտ)
Վարդան Հակոբյան
Համո Սահյանի շիրմի մոտՁյունապատ սարերումԼուսինը շրջում է,Հողմերը քարայրումՊահ մտել, ննջում են։Լարերից քնարի՝Թոնրատան վեմից կախ,Թափվում են մարգարիտ,Ու ոսկի, հակինթ, տաղ։Աստղերը ծագում ենՉմեռնող հուշերում,Ցավերը ծաղկում են,Գիշերը՝ թեժ բուրում։Ծփում է մի հին մաղՏատի տաք ափերում,Լուսին է՝ շիկ ու շարմաղ՝Ջրվեժի ծափերում։Եվ հորով-մորով ենԵրգերը, ինքը՝ որբ,Աշխարհից խռով էՍահյանը անսփոփ։Ինչ է անում ձյուներումԿամ այս պաղ քարի տակ,Նա աղբյուր է Լորում,Հոգին՝ բաց ու շիտակ։Մեռած էլ լինեմ թե,Ասում էր, չէ՞, կգամ,Ինձ երգիս մեջ փնտրեք,Ես ուրիշ տեղ չկամ։Վահագնը եւ Սերոն,Տես, կողքիդ են դարձյալ,Հրանտը՝ լույս-կերոն,Սրբերը մնացյալ։Ձյունապատ սարերումԼուսինը շրջում է,Հուշերը դարերումՊահ մտել, ննջում են։