Մենարան Վարդան Հակոբյան

Իմ հայացքների եւ հեռվի միջեւ

Վարդան Հակոբյան

Իմ հայացքների եւ հեռվի միջեւՄշտադալար են իմ երազները,Եվ նրանց վրա բարձրանում է ջինջ Երկինքը ահա,Որ չխանգարի ազատությունըճյուղ ու տերեւի,Նրանց մեջ՝ գարնան սլացքն անսխալ։Իմ հայացքների եւ հեռվի միջեւԵրգով ժանյակած մաքուր երկինքներ,Կապույտ են փռում ծիծեռնակները: Իսկ տոթ ամառըԻմ մեջ վարարած արյուն է ասես,Ուր հոսանքն ի վերՇարունակում է մագլցել սերը։Իմ հայացքների եւ հեռվի միջեւԻնձ սպասում է մի անուշ աղջիկ,Որին տեսնելիս երբեք չեք ասի, Թե նա կապ չունիԾիծեռնակների, երկնի, ծառերի,Անսխալ գարնանՈւ իմ քայլերով բացվող հեռվի հետ։Իմ հայացքների եւ հեռվի միջեւԾաղկում են ահա անթիվ շուշաններ,Իսկ ճամփեքն ինձնից երազ են մանում...