Մենարան Վարդան Հակոբյան

Ինձ փորձարկում ես

Վարդան Հակոբյան

Ինձ փորձարկում ես,Փորձում ես փորձել երազս մաքուր,Իմ սերը փորձել, Հավատս անգամ:Հնարավոր է կյանքում այս գուցե Փորձել ամեն ինչ,Հավատը, սակայն... Գժվե՞լ ես, ինչ է,Ավերածություն կլինի հանկարծԱշխարհի վրաԵվ ծաղիկները հողից չեն ելնի...Այն չեն փորձարկում,Կամ հավատում են, կամ չեն հավատում,Միջինը չկա, Միջին չի լինում:Եվ, գիտե՞ս, հետո... Բայց էլ ի՞նչ «հետո»,-Թույլ տուր սիրելիս,Թույլ տուր հեռանալ՝ ի սեր մեր սիրո, Եվ ներող եղիր,Ես արդեն, արդեն... քեզ չե՜մ հավատում,Քեզ չեմ հավատում հանուն... հավատի՜: