Իմ ձիանոցի անհնազանդ զամբիկները
Վարդան Հակոբյան
Ծաղիկները լույսի վայելչագրություն են, որընծայագրել-թողել է գարունը՝ դաշտի մի խուլանկյունում։ Իսկ եսընթացքը փնտրում եմ բուրմունքի մեջ, որ տանում է գետին։ Աստղերի դուռը ծեծող եղեգների մեջ մեղր է դառնում մեղուների հիշողությունը։Ես արատավորեցի լույսը՝ նկարագրելով նրաանսպառելի ազատությունը։ Ճանապարհըսիրում է գետափների չգիտեմ ինչը, բայց հաստատ սիրում է։ Սերմի նման խավարն ու լույսը պաշտում եմ հավասարապես, գուրգուրելովձիուս մաշկը, որը թրթռում է սարերի վազքով։Թեւեր կան քարերի վրա, եւ թռչունների երամներըհանգստանում են իմ սրտին։ Աչքերդ իմ ձիանոցի անհնազանդ զամբիկներն են, որենթարկեցնում են ճանապարհներին։ Իսկ օտարությունըզգեստ է սովորական, որը չի ծածկում ամոթույքը։ Լույսըձկան շերեփուկներ ունի, եւ գիշերը նրա կեղեւն է սեւ։Ահավասիկ, հիմա ես եկել եմ, որ ինձ վրա լիաթոք ծիծաղեք՝ձեզ վերագտնելու համար, անշուշտ, եւ չխաբվեք ձկներով,որ աճեցվում են խոսքաջրերում։ Էկրանի վրամի կապիկ բանան է ուտում եւթեփը շպրտում է դեպի աղջիկները՝ հասուն կրծքերով։ Ձեռչտալ մութին, թողնել ծավալվի՝ գիշեր ունենալու համար։ 12.09.05թ.