Մենարան Վարդան Հակոբյան

Ինչ էր երգում թռչունը

Վարդան Հակոբյան

Պատահած քար եղանակավորում է տարածությունը, որըսկսվում-տարածվում-տարրալուծվում է իմ տխրության մեջ։ Իսկհայացքս բաղկացած էհեռացածների թիկունքից։Կինը, որի մի աչքն աղավնի է, մյուսը՝ ագռավ, բախտագուշակգնչուի շորեր հագած, շրջում է կատաղած ամբոխի ներսում,որը մեղավորներ է փնտրում՝իր իսկ մեղքերի համար։Ինքնաթիռների վթարներից սեւումուր հագած լվացքաշորերիանժամանակ ծերություն, փորձանքն ուզում է քերել ինքն իրենանմաքուր պահերից.անխնա ծերանում ենք։Ես սխալ ցուցումներ եմ տվել, ես չգիտեմ՝ ով էր կրակողը, բայցաղջիկը, որի ձեռքում ատրճանակ եմ դրել ու ստիպել, որ սեղմի ձգանը՝ուղիղ իմ դեմքին, գոյություն չունի, իմ ձին կարող է վկայել։Եվ համոզված եմ՝ վերադարձ չի լինում, որովհետեւ կետը, որիցմենք հեռանում ենք, մեզ լքում է նախքան մեր շարժվելը։Երբ փոքր էի՝ մի թռչուն միշտերգում էր ինձ համար։