Խնձորենի
Վարդան Հակոբյան
Մի ծառ եմ ես մի օր տնկելՄեր տան բակում, առվի ափին,Տե՛ս, նա հիմա կանաչ հագել,Զով է անում շոգին, տապին։Եվ ուրախ եմ, անչափ ուրախ,Որ մեծացել, ծառ է դարձել.Կարմիր-կարմիր խնձորներըԱրեւով են ասես լցվել։Այդ ծառի պես ես էլ կուզեմԲարիք տալ միշտ, լինել խոնարհ,Արեգակի ոսկով օծվել,Հովերի հետ անվերջ խաղալ...