Խոհ տարեմուտի
Վարդան Հակոբյան
Վերջին թերթիկը պոկելուց առաջԵղավ մի վայրկյան,Որ վերապրեցի մի ամբողջ տարի։ Եվ այդ տարվա մեջ վերջ տվի իսպառՆյարդեր լարողՄարդկային բոլոր թուլություններին.Խաղաղությունը որպես լույսի փունջ, Խնդության ալիք,Իմ սրտի միջով ծավալվե՜ց, փռվե՜ց,Աշխարհի վրա՝Պսակված լույսով հավիտենության։Վերջին թերթիկը պոկելուց առաջԻմ ձեռքը դողաց, Ետ պահվեց մի պահԵվ ակամայից հոգիս պաշարեցՕրվա պես դանդաղ հեռացող-մարող,Ինձ ծանոթ մի կանչ...Շրջվեցի. դեմս հեռացող տարվա Օրերը ասեսՇարք էին կանգնել...Ու ամեն մի օր իր փայլը ուներ,Հրաժեշտի իր խոսքն էր ասում։Վերջին թերթիկը պոկելուց առաջՍիրտս «ծանրացավ» մի օրվա վրա(Առաջին օրը նոր բացվող տարվա),Որ կգա շուտովԱկունք դառնալուԹեւավոր ու նոր խիզախումների...Ահա թե ինչու դողում եմ հիմա,Ինչպես դողում են սիրահարները՝Գուշակման ծաղկիՎերջին թերթիկը պոկելուց առաջ։