Այգալույսի բաց դռներում
Վարդան Հակոբյան
Այգալույսի բաց դռներում կանգնելՈւ անցագիրն եմ ստուգում նոր օրվա,Որ շուտով պիտիԾավալվի կապույտ լեռներիս վրա,Տեր ու տնօրեն լինի երազինՈւ բախտին նրանց։Ես անցագիրն եմ ստուգում օրվա,Որ հանկարծ սեւի մի նշույլ անգամԻր հետ չբերի...Ու բացվող օրը որպես անցագիր՝Արեւն է պարզում. -Ե՛վ կամրջվում եմ նրա ոտքի տակ,Ե՛վ մայրանում է լույսը իմ ներսում...