Մենարան Վարդան Հակոբյան

Ծաղկերգ

Վարդան Հակոբյան

Քո մատներըծաղիկների նման են եւդրա համար ես սիրում եմծաղիկները։Քո աչքերըծաղիկների նման են եւդրա համար ես սիրում եմծաղիկները։Շշուկներդծաղիկների նման են եւդրա համար ես սիրում եմծաղիկները։Ես գնում եմմեր դաշտերը, խրվում-մեռնումծաղիկներում՝իբրեւ քո տաք գգվանքներում։Իսկ քեզ, պարզկա,ծաղկե աղջիկ, թվում էր միշտ,թե երբեք էլ դու չես թողնիհամբուրեմ քեզ։Ես սիրում եմծաղիկները՝ որպես թե քոաղջկական թուլությունըանմատչելի։