Մենարան Վարդան Հակոբյան

Ծիծաղի արցունքներ

Վարդան Հակոբյան

Գարունն այս ինչ-որ ծանոթ է թվում,Քո աչքերում եմ տեսել երեւի...Եվ իր պերճությամբ այնպես է թովում,Սիրտը իմ լցնում հույզով արեւի,Որ քիչ է մնում խենթանամ, գժվեմ,Ուրախությունից մի անկյուն քաշվեմ,Արտասվեմ սրտանց...Արտասվեմ կորցրած, նորից գտնվողԻմ գարունների, վարդերի համար:Արտասվեմ ինչպես երկինք մի պարզվող,Որ արեւի է արդեն սպասում,Սրտի մեջ՝ կապույտ լույսի մի սարսուռ... Եվ արտասվում եմ,Սպասում նաեւ.Թող սիրահարվի աշխարհն էլ ինձ պես,Եվ հետո փորձի սիրտս հասկանալ...