Ես քո սիրով վարարում եմ
Վարդան Հակոբյան
Ես քո սիրով վարարում եմԱնձրեւի պես,Անձրեւի պես սրբում, տանումՃամփաների հոգնախռով Հոգուն նստած,Փոշի դառած սուտ ու կեղծիք...Ես քո սիրով լույսի նմանՍեւ գիշերվա քողը պատռում ՈՒ բեկվում եմԱրշալույսի դեմքից բխածԾառ ու ծաղկի աչքերի մեջ.Բողբոջներ են լցվում ինձնով...Ես քո սիրով ջրվեժ դառնում,Ինձ նետում եմ բարձր ժայռից,Քանի ծաղկուն իմ ափերին Գարուններ կան,Ժպիտներ կան ու ցնծություն,Չի ցամաքի խոհը ճամփիս...Ես քո սիրով օրհնում եմ միշտԽորհուրդները ճշմարտության,Սիրում նրա դառնությունը... Իսկ իմ սերըՊարզ է այնպես ու անպաշտպան,Ինչպես մանկան... մերկությունը։