Հարութիկի նավը
Վարդան Հակոբյան
(Նկարի առաջ)Հարութիկը, տեսեք, ահա,Դուրս է եկել նավարկության...Եվ լողում է պարզ ու վստահ,Դեմքին լույս կա ծով-բերկրության։Զույգ ձեռքերը նա երկարել,Զույգ կողերն է բռնել նավի...Ու լողում է միշտ անարգելԴեպի լեռները Ղարաբաղի։Կարոտել է Վարդան պապին,Տատի՜ն, ձյունոտ Մռով-Քիրսին...Ճամփին թող խունկ վառի արփին,Պարզի հազար կերոն լույսի։Եվ ամուր է նավը նրա՝Լողատաշտակն իր քնքուշիկ...Պապի աչքն է ճամփի վրա,Ո՞ւր կհասնի թոռն անուշիկ։ 21.02.97թ.