Հարութն ու Նարեկը
Վարդան Հակոբյան
Տղաներ ենք մենք խորոտիկ...Ինչ անենք, թե շատ ենք պզտիկ,թե հագնում ենք շորտիկ-մորտիկ,թե քայլում ենք տոտիկ-տոտիկ,բայց չէ՞ որ մենք զենք ենք կրում(ի՜նչ խաղալիք),աշխարհի մեջ Արցախականմարդ մորից է ծնվում մարտիկ։Եղբայրներ ենք մենք խորոտիկ,ամենից վաղ ելնում ոտի,առնում ենք զենք, առնում զրահ,դիրք ենք գնում.չարը փորձի Արցախ մտնի՝օրը պիտի գլխին մթնի.-մեր մեջ ուժն է Սասնա Դավթի։Արցախով մեր ճամփան կերթա,կերթա հաղթած Թուր-ԿեծակինՈւ կհասնի մինչեւ Մարութիկ, Վան ու Նարեկ...ի՞նչ անենք, թե շատ ենք պզտիկ,թե հագնում ենք շորտիկ-մորտիկ,մենք Արցախա քաջերից ենքմեր անունն է՝ Հարութ, Նարեկ...