Մենարան Վարդան Հակոբյան

Հեռուների առասպելը

Վարդան Հակոբյան

Ծառի ամենաբարձր ճյուղերին տերեւներըինչ-որ բան են շշնջում իրար, եւմեր գլխավերեւում ծնվում-ձեւավորվում է երկինքը։(Աշխարհ գալով ամեն վայրկյանբանաստեղծությունից հեռանում ենք։ Եվ միայն ծարավանձրեւների օգնությամբ է, որ իմանում ենք,թե որտեղ է վերեւը)։Ճշմարտության տեղ անցած սուտը շարունակնեղացնում է երկրի սահմանները։ Նափոքրիկ աղջիկ է, որամեն ինչի միշտ նայում է այնպես, իբր ծիածանիծնունդ է դիտում, որի առաջին ականատեսնինքն է։Օդը կոշտ է այնքան, որ, քայլելու ժամանակ, դեմքիս վրաչանգռվածքներ են առաջանում։Հարմարվել ծաղկի իրական պատկերին,նշանակում է՝ նրա մեջսպանել իրականությունը։Աշնան մի տերեւ քամունառաջնորդում է անտառ։ Գիշերըհամաձայնության նշան է։ Օրվահայացքը դառնում է անթեղի պողերը դեռ չկորցրածաքլորակարմիր։Տերեւների շշուկներում ծվարած աստղը չճանաչվածտերություն է՝ մեր երկրիու մեր սիրո նման,որ դե՛ յուրե չի ընդունվում,դե ֆակտո՝ հարատեւում է։ Եվ անվերջ մոտենում է պահը։Ոչ մի բառ նախօրոք տեղյակ չի լինում, թեգրվելու է իմ կողմից։ Ես քանդում եմ բոլոր հեռուները եւ նորից դրանք հավաքում ոտքերով։