Մենարան Վարդան Հակոբյան

Մարդու անատոմիա

Վարդան Հակոբյան

Անատոմիական լաբորատորիայում կողք-կողքիքանի-քանի գիշերներ են լուսացրել տղամարդու եւ կնոջ կմաղքները՝ժամանակի քմծիծաղի մեջ։Երբ տղամարդու ձեռքը դրի կնոջ ուսին,կնոջ ձեռքն ակամայիցգնաց դեպի տղամարդը, նրա ծնկներից վեր։Ուսուցչուհին, որ ինձնից մեծ էր ընդամենը 1 տարի3 ամսով (երկտարեցիության փայլուն համբավ ունեի),դասարան մտնելուն պես ինձ մի տաք ապտակ հասցրեց։Բայց ես չեմ զղջում արարքիս համար, որովհետեւ երբվերջում գնացի ուսուցչուհուց ներողություն խնդրելու, որըփակվել էր սենյակում եւ, չգիտեմ ինչու, լալիս էր, նա բռնեց ձեռքս ու անօգնական սեղմվեց ինձ՝ ժամանակի քմծիծաղի մեջ։Մթնշաղ էր, գեղեցկուհի լույսը կամաց-կամացիր վրա փորձում էր ամռան թափանցիկ գիշերաշորը։