Դամոկլյան սուր
Վարդան Հակոբյան
Ինձ ոչ-ոք չի սիրում եւ դա տխուր էայնպես, ասես ինքս չեմ սիրում։Հողի վրա քայլեք վստահ, քանի որդրանից բացի հողը չունիփրկության ելք։ Առուն, մանավանդ, չի կարող չխոսել,թեպետ նրան անընդհատ պռատում, սպառնում են անտառի իծամազուկ չարքերը։Ծառի սաղարթները, կեղեւը, ճյուղերը, բունը կերել ենպոռնոիշխանները եւ արդեն անցել են մարմնին, ուտում են՝ինչ պատահի, անգամ քարերը(առանց քարերի ո՞նց կապրես, երկիր)։Հետաքրքիր է՝ ո՞վ, որտե՞ղ եւ ի՞նչ նյութից է կռելդամոկլյան սուրը, բայց անկախամեն ինչից, նրա «ստեղծագործությունը» նետեք ծով, միայն այնպես, որ ոչ մի ձկան քիթ չարյունի։Երեկ հանկարծ հայտնաբերեցի, որ «թշնամի» բառը զենքի նոր տեսակ է դարձել հակառակ ճամբարներում,դավադրական սուտ՝ ծնունդ առածքարայրներում, անսեր համբույրներից, ուր ամեն ինչ պարզ չէրերեւում խորովածի ճենճերահոտի մեջ։ Մոլորություն է այն,թյուրիմացություն, շփոթմունք, դարավոր վրիպանք, այնքան սնամեջ ուփուչ, որ նրանում բազմանում են անթիվ ռմբարկուներ, հրթիռներ,հրդեհներ, արկեր, առնետներ ու հրեշներ բազմատեսակ։ Եսչգիտեմ ինչպես կարելի է հանդիպել աշխարհի բոլոր մարդկանց ուկենդանիներին՝ մեկ առ մեկ,եւ նրանց ականջի տակ շշնջալ՝ մի հավատացեք ունայնությանը,թեեւ, ի վերջո, «ամեն ինչ ունայնություն է»։Պահի դավադրությունը ներխուժում է արյան մեջ եւ պայթեցնում բոլոր աշտարակները։ Մենք զոհընկերներ ենք, հիշո՞ւմ ես, մի օր ինչպես սպանվեցինք արկիմի պզտիկ, շատ չնչին բեկորից։Հարեմատան պատերը վեր են բարձրանում արագորեն՝չափազանց գեղեցիկ կանանց դժգոհ, բայց ներքուստշոյող հայացքների տակ։ (Ես հիմա սիրում եմ բաց աչքերով, իսկ ոչ հեռավոր անցյալում քո ետեւից վազում էի սիրուց կուրացած, ափսոսում եմ այն ժամանակները)։Պատերազմների մեխանիկան յուրացրել է քաոսը։ Ինձհայտնագործել են անհայտ, անորոշ ճանապարհները։ Եվքանի ես ինքս ինձանից հեռացել եմ, լուսինն այլեւսչի գալիս ուղեկցելու՝ երբ քայլում եմ գիշերները։ Ավաղ։Ինչպես հավքի ծերտը՝ ճերմակ վարդի թերթերի վրա,հուշը խորացնում էր հաղորդակցությունը վայրի բնության ու ծածկագրված թռիչքների։Ոչ-ոք չի սիրում ոչ-ոքի, պարզապեսշահերը մեկ-մեկ համընկնում են (եթե, իհարկե, սեքսը չհաշվենք)։Սառը պատերազմներից զզվելի, երեւի, մեկ էլ սառըպատերազմներն են, ափսոս չե՞ն, արդյոք, տաք ու արյունոտմարտերը, ուրհստակ զոհվածների կողքին երեւում է, որչմեռածները դեռ շնչում են, դեռ կենդանի են,որովհետեւ շարունակում են իրար անվերջ կոտորել։Ինձ ոչ-ոք չի սիրում. դաժան էայնպես, ասես ինքս չեմ սիրում։