Եղեգ
Վարդան Հակոբյան
Որպեսզի իմ պատկերած քարը լինի քար, եսպետք է ամբողջովին ապրեմ ծաղիկը։Բաժակը, որով ինձ ջուր էիր տալիս, ընկավաստղերից, փշուր-փշուր եղավ։ Էլ ի՞նչ կին, եթեայնպիսին լինի, ինչպիսինկուզենայինք`հառաչում են իմաստուններն ու խելագարները:Երբ ես անցնում եմ եղեգների միջով, թվում է, թե խշխշում եմ։Իմ քայլերից ոչ մեկը դեռ ինձ տեղ չի հասցրել։ Առվիհունն ի վար հուշերի կապար է հոսում։ Ճերմակգագաթների վրածերանում է երկինքը։Ես չիմացա, որ արդեն գնացել եմ։ Ուրախությունիցմիշտ վախենում եմ, ինչպեսԻլոսը՝ տրոյական ձիուց։(Քանի՜-քանի՜ արեւներ են ամեն օր անցնում Մեծ քարիվրայով, բայց դեռ նրանցից ոչ մեկը ետ չի եկել)։Այնտեղ, ուր ձեռք չի հասնում, բուսել է ծաղիկը եւժպտում է, չգիտեմ, թե ում։ Անհայտությա՞նը։ Գուցե այնասպետին, որ թեեւ հարբել է ծաղկի բուրմունքով, բայցդեռեւս չի կարողացելկողմնորոշվել, թե որտեղ է գտնվում ծաղիկը։Հավքը բույն է հյուսել հորիզոնի վրա, ուրբարձրացել է ոսկե եղեգը՝ սրինգ դառնալուց առաջ։