Մենարան Վարդան Հակոբյան

Հետաձգված կյանք

Վարդան Հակոբյան

Տալ ծաղկի սահմանումն առանց աչքերիդ նայելու, կլինի առնվազնանհեթեթություն. միայն աչքերդ գիտեն՝ թե արեւածագը ինչ մասնակցություն է ունեցել արարման մեջ երկնավոր ծաղկի,կամ հողը, կամ հովը, կամ ջերմությունն այն ձեռքի, որ մի օր պիտիպոկեր ծաղիկը, կամ դիպվածը (քանի անգամ է փրկվել ցողունը հողմից)։Կյանքս հետաձգում եմ այս պահից, մի ուրիշ դարում,մի ուրիշ ժամանակ ապրելու համար։ Իսկ ինչ վերաբերում է արեւին,այն մայրամուտ երբեք չիունենում,դա հորինել են մարդիկ՝ մահն արդարացնելու նպատակով։ Սակայն,թող Չարենցն ասի, մի՞թե մահը երբեւէ արդարացում ունեցել է։Մենք երբեք իրար չենք հանդիպել, կամ՝ գուցե դա եղել է մեր ծննդիցառաջ։ Եվ, մտածե՞լ ես, հանդիպողները կարող է եւ մենք չենք եղել,եղել են երկինքը եւթեւը,հորիզոնը եւ աստղը, երազը եւ ճամփան, հողմը եւ ձնծաղիկը, չգիտեմ,ես թեւանցուկ եմ անում մոռացությանը եւ ինքս ինձ չեղյալ եմ հայտարարում։Մեր հանդում մի Կենտ կաղնի կար։ Երբ երեխա էի, անգիտաբար նրափչակի մեջ պահվեցի՝ անձրեւի ու կայծակի պահին, չիմանալով, որ կաղնին ձգում էկայծակները դեպի իրեն՝ որպեսշանթարգել,երեւի այդ օրը Կենտ կաղնուց ինձ են փոխանցվել նրա ձգողությունը եւմենակությունը։ Երբեք չեմ փոշմանել։ Ասում են՝ քաջություն է մենակությունը։Վերջացնեմ։ Ծաղիկը գեղեցկանում էր ավելի, երբ քո մասին էի խոսում (գուցե ինձ էր այդպես թվում),արեւը դառնում էր լեռան ծոցն ի վար հուրհրատող ոսկի, երբ (գուցե ինձ էր այդպես թվում)իրեն շփոթում էի կրակների հետ քո թեժ շուրթերի (սա հաստատ թվացում չէր),բայց հիմա, ավա՜ղ,ստիպված եմ ասել ոչ թե «ցտեսություն», այլ «մնաս բարով», քանզի,ասված բան է, շուտ են կորցնում այն, ինչը գուրգուրում են շատ։