Հիմն լույսի
Վարդան Հակոբյան
Պարույր Սեւակին«Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ»...Եվ աստղերը աշխուժացան,Եվ աստղերըՃամփաների հեռվում վառվողՄի-մի պայծառ փարոս դարձան,Իջան երկնի կապույտներիցԾիծաղաձայնՈւ շարվեցին բառերիդ մեջ,Տողերիդ մեջ կամարվեցին՝Որպես կարոտ ու ծիածան։«Լու՜յս, լու՜յս զվարթ»...Եվ առավոտ եղավ լուսո,Եվ վերերգվեց Արեգակը,Ելավ հույսով,Քո երգերի հունը մտավ,Որ նահանջի օրվա աչքից,Ստվերի պես հալվի, գնաՔողը մթան,Որ երազի դռների մեջՄեր դեմ ելնի մի սուրբ անուն։«Լու՜յս, լու՜յս զվարթ»...Եվ քո ձայնը շարականված«Եռաղողանջ, Եռաբանյա, Եռամատնյա»։Հավատամքի կանթեղ վառեց,Ձուլվեց հողին հայրենահամ,Որ բեկանվեն անթիվ շանթեր,Կոչ անելու նման գոչի.-Եղիցի՛ լույս։Եվ լույս լինի, Լինի, լինի՜...