Մենարան Վարդան Հակոբյան

Հիշում եմ

Վարդան Հակոբյան

Քեզ իմ հիշելըԱշնանն աշնան մեջ չնկատելս է։Երազի ճամփով ես հավաքում եմ Թափվո՜ղ, գունաթա՛փԱյս աշնանային հուր-տերեւները,Կախում ճյուղերից՝Իմ սրտի շնչով վերադարձնելովԿանաչը նրանց։Իսկ հետո սերս արեւի նմանՆկարում եմ մուգ երկնի կապույտումՈւ թողնում՝ երգս գարնան շողի պեսՍտվերների հետ մեղեդիանա։Իմ ոտքերի տակ անվերջ փշրվող Բողոք-խշշոցըԵս ընդունում եմ ծառերին փարվածԳարնան սվսվո՜ց...Մի թեւս գցումՔո պարանոցով,Քայլում եմ հպարտ գարունքվա միջով՝Դեպի հեռավոր արեւի դուռը։Իսկ դու շշուկով, հուզված պատմում ես,Որ ինձ էլ երբե՛ք, երբեք չես թողնի,Որ առանց թեւս քայլել չես կարող...Ես քեզ հիշում եմ միայն գարնան մեջ։