Մենարան Վարդան Հակոբյան

Հոգու ալերգիա կամ կորուսյալ նշանների գեղագիտություն

Վարդան Հակոբյան

Ինչպեսներից թեպետ ալերգիա ունեմ հոգուսակայն նրանքչեն դադարում երբեմն-երբեմն ինձ հիշելուց մի քանի օրինակինչպեսնոր վերքից չէ որ վախենում է հին կաշին այլ նորի մեջ հին ցավերի արթնացումիցինչպեսդահիճն ինքն է փողային նվագախմբով կանգնեցնում շողշողուն արձանը ԵսենինիինչպեսԼոսում երեւանցու հայացքից Արարատի հարկադիր բացակայություն որ դեմք է փոխումինչպեսսիրած աղջկա աչքերն են գորովանքով կախում տոնածառից Ամանորյաինչպեսօգոստոսի 11-ն է փուլ գալիս Փաունդի, Էլիոթի տողերի վրա եւ երկնքի տարածքներում անհունինչպեսջուրը տարած կամուրջ է հիշեցնում հաճախ կիսակամար ծիածանըինչպեսգեղագետն է օրենքներ ստեղծում եւ ոչ թե օրենսդիրը գեղագիտությունինչպես եթե անհայտ կորածները չեն անհայտ կորածները ուրեմն կորած է երկիրըինչպեսանփակագիծ ժպիտների զոհյալ ասպետ Ավոն է մարտավարում ընթացքը Տրտու գետիինչպեսուղտի լեռնասապատներով անսահման անապատների ճանապարհն է սնվումինչպեսմենք Սեւակին տխուր-հպարտ ամփոփում ենք Չարենցի կողքին եւ ասում անհայտ է շիրիմը Չարենցիինչպեսգործող թաղապետի բարեգործական մարդասիրություն նոր ընտրության շեմինինչպեսՀայաստանում անվերջ փախստական հայորդիները Մաշտոցի արձանի առաջինչպեսգեշ արարքներն են խցանված ու անտես կոյուղիներ դառնում սակայն ոչ գետնի տակինչպեսանտաղանդ գրիչն է շինելու փոխարեն թվաբանում հեշտոցամերձ վարսերը պոռնիկիինչպեսոչխարն է մայունով վազում գայլի ետեւից դեպի իր լուսավոր ապագանինչպես առյուծն է Արցախի խոր կիրճերում իր թաթը ծանր դնում յոթնասեւ օձի գլխինինչպեսսիրամարգի բոլոր գույներն են արթնանում մերկության մեջ հարսի առաջին վայելքագիշերումինչպեսՇիլլերի շիրմից հանված գանգն է ընկերաբար մարգարեանում Գյոթեի գրասեղանինինչպեսինչպեսներն այն չասվող որ հրդեհներ են դառնում եւ իմ հոգին լափում ներսիցինչպեսների առաջ թեպետ դուռս փակել եմ վաղուցսակայն նրանքմեկ-մեկ գալիս ներս են խցկվում ճեղքերով բաց նյարդերիս