Գիշերային մեղմախոսություններ
Վարդան Հակոբյան
Իմ խոսքը, քո ժպիտը եւ այս վարդերըպայմանավորված են աստղերով՝որպես գիշերային մեղմախոսություններ,եւ, մանավանդ, ոչ ոք չի ուզում կտրել այն ճյուղը,որի վրա դեռ չի հասցրել կանգնել հավքը, գուցե եւ՝ երգել։Իսկ աստղերը ծնվում են իմ կարոտիցեւ երկնքի վրա ասեղնագործում են աչքեր, քո աչքերը։(Իմ աչքերը անհասանելի հեռվինվերներ են)։Հեքիաթում, ասում են,երկրորդ անգամ ծաղիկը չի ծաղկում,որ հեքիաթը մնա իսկապես հեքիաթ,աստղերը, սակայն, երկնքում աստղում են եւ հազարերորդ անգամ,եւ երազը մնում է երազ։Մեր համբույրը շարժումն է աստղերի։(Երբ գրում եմ որեւէ առարկայի մասին,նշանակում է՝ երազում եմ,նշանակում էոչնչացնում եմ առարկայի մեջ առարկան՝ոգեկոչելով նրանում միմիայն հոգին)։Անհայտը այրումներ ունի անկրկնելի,եւ հայտնին պարզապես դուռ է բացված նրա խորքերի վրա՝տիեզերքի ափի մեջ։ Եվ մարդըչէր ծնվի, ինչ խոսք, եթեԱստծո ստեղծած աշխարհը կատարյալ լիներ։Իմ խոսքը, քո աչքերը եւ շարժվողմոլորակների երգը պյութագորասյան՝պայմանավորված են այն ճյուղով, որ դեռ չի կտրվելեւ որի վրա դեռ չի հասցրել կանգնել հավքը, գուցե եւ՝ երգել։