Ոսպնյակներ
Վարդան Հակոբյան
Զորացրյալ զինվորը նստել է ձեռնասայլակին՝ բակում, պա- տի տակ. ձեռնասայլակին ոտքեր չկան։ Եվ շնիկը, որ սիրում էր քսմսվել ոտքերին տիրոջ, գալիս, ան- բավական ու անբարձրաձայն մի վնգստոցով, գլու- խը դնում է չկայացած իր խաղի վրա՝ ձեռնասայլա- կի տակ, որպես՝ մի քարի, մտորում մռըզված ու բաց աչքերով։Այլեւս լուռ է զինվորը, զինվորը նայում է դեպի իր ներսը, դե- պի չերեւացող հեռուն. «Ոչ մեկը ոչ մի տեղ չի հաս- նում կյանքում՝ որքան էլ ձգտում-մաքառում է, ավե- լին, բոլորը հասնում են մի տեղ, ուր ոչ մեկը ոչ մի ժամանակ չէր ուզում հասնել։ Եվ ամենահեռուն այնտեղ է, ուր գտնվում ես»։Շնիկը ելնում է կրկին, քսմսվում է սայլակին, գռմռվում է խուլ ու դժգոհ, փորձում սայլակը հրել իր փափուկ ուսով։ Իսկ զինվորն այլեւս լուռ է, զինվորը նայում է դեպի դուրս, դեպի չերեւացող հեռուն։ Քաղաքում արդեն կառուցում են կրկին. պատերազմից հետո առաջինը կամուրջներն են շինում, որովհետեւ պատերազմի ժամանակ առաջինը ավերում են կամուրջները։Ձեռնասայլակը ձեռքով հրում է զինվորը, եւ երազներով տար- ված շնիկն ուշացած վազում է սայլակի ետեւից։ Ծխախոտի գլանակն ատամներով սեղմած` կոթը կտրելու աստիճան ամուր, աչքերը ծխավարագույ- րի ետեւում կկոցած, զինվորը հրում է, հրում է ձեռ- նասայլակը, հրում է անորոշ... Արդեն կորել է «դե- պին»... Եվ սայլակի ետեւից շնիկը վազելով՝ հաչում է բացակա ոտքերի վրա, որոնց միշտ քսմսվում էր։ 11.12.2002թ.