Տխրություն միայնակ
Վարդան Հակոբյան
Հոգնել եմ այնտեղից,ուր միշտ հասնում են։Չկա այն մեղեդին, որ կարողանար մեկնել միայնությունս։Լույսից բացակա էլույսը, եւօդը տխուր է։Իրիկնամութը մանուշակվում է լեռան լանջին, որմիանգամից լցվի հովիտը մանկության։Ամեն մեկն իր ներսումկորած անհայտ է,եւ մենք մեր ստեղծածով ենք ստեղծվում,քանզի մարդու մեջ պիտի մարդ լինի,որ մարդ մարդուն հանդիպի։Յուրաքանչյուր վայրկյան մի քիչ ժամադրավայր է,յուրաքանչյուր վայրկյան՝ մի քիչ սեր, մի քիչ՝ ափսոսանք։Որտեղ էլ վրա հասնի գիշերը՝ես միշտ մասնակցում եմ առաջին աստղի ծագմանը։Իսկ ջրերի վրայով քայլելու համար, ասում են,պիտի լինելառնվազն 33 տարեկան։Մաշված են բոլոր ճանապարհները,ու եթե ոչինչ հավերժական չէ,ուրեմն՝ հավերժական է ամեն ինչ։Սիրում եմ երկինքը, ուր միշտ թռչուն կա։