Անդորր
Վարդան Հակոբյան
Վերելակում քնել է շունը,աստիճանների վրակատուներըսիրահետում են իրար։Կլեոպատրան նստել է գահինեւ սրով թռցրած անհամարգլուխները հավաքել է ի մի՝ոտքերի մոտ,մատուցարաններում սեւ,զրուցում է նրանց հետ։Պատուհանից սողոսկածհովը խաղում է կտրված գլուխների գանգուրներով՝առանց հուշեր արթնացնելու,եւ արքունիքում հայտնված մի հսկա ճանճկանգնում էգլուխներից մեկի քթին.-Ողջույն, Շերլոս...Իսկ հոմանին անդրժամանակի մեջմոտենում գահին խստադիր(ճերմակ վարշամակ՝մթնժորած մտքերի վրա),քնքույշ մատներով շոյում է ոճրապահերըԿլեոպատրայի.-Ո՞ւր են շուրթերդ։Խոսքերը նուրբ են ու անշոշափելի՝որպես տարփուհու ճմրթված ու վարդավոր վարտիք։Վերելակում քնել է շունը,աստիճանների վրակատուներըլուսին են խաղացնում։