Մենարան Վարդան Հակոբյան

Հրաշք հավքը

Վարդան Հակոբյան

Սիրունիկ հավքը շատ սպասելուցՈւ կարոտելուցՇտապել էր եւ մեզ մոտ հյուր եկել՝Անցած գարունքվա երգը կտուցին։Եղանակից խիստ առաջ էր ընկել,Ինչ աներ հավքը,Սկսեց երգել...Երգեց մի թփի՝ թուփը բողբոջեց,Երգեց մի քարի՝ քարը կանաչեց,Երգեց առվի մոտ՝ առուն խոխոջեց։Հավք էր, չիմացանք, թե գարնան գուսան,Ծիլ, ծաղիկ նրա երգից արթնացան։Իսկ երբ որ հավքը իջավ առվի մոտ՝Ծարավն առնելու,Գարունը կտցից հանկարծ վայր ընկավ,Ընկավ ու առվի ջրերին ձուլվեց...Առուն դաշտերին գարուններ տարավ,Առուն ձորերին գարուններ տարավ,Շռայլեց ճամփին՝ ում որ պատահեց...Գարունը այսպես աշխարհն առավ։Իսկ հավքը զվարթԻր գործին գնաց։Այսքանի մասին հավքը լուռ մնաց։Ոչ ոք չիմացավ ամբողջ աշխարհում, բացի Սեւակից։Իսկ նա տեսել է, գիտե՞ք, երազում։Եվ հիմա, երբ որ հավք է պատկերում,Կտուցին նրաՊիտի անպայման նկարի գարուն։