Մենարան Վարդան Հակոբյան

Ձյունի ծիծաղը

Վարդան Հակոբյան

ՀորիզոններըԾալեծալ արել իր հայացքի մեջ,Կանգնել է իմ դեմ.Եվ սարսուռները տաք են իմ ներսում,Եվ իմ հոգու մեջ,Իմ երակներումՄի անու՜շ, անու՜շ խայտանք են զգում,Որ անսովոր է անրջանքներիս։Ասես աղջիկ չէ,Լուսավոր երգ է՝ աղավնափետուր Ձյուների վրա,Դեմքը՝ կրակված զարթոնքով գարնան։Ասես ձմեռ չէ շուրջը, գարուն է,Եվ նրա մեղրոտ նայվածքների տակԵս կամարված եմ՝Հիեքիաթի անսուտ ծիածաններով։Քայլում է կամաց,Որոնումները տանում են նրանԱռաջին ձյունի երազի միջով.Ո՞ւմ է որոնում, Ի՞նչ է որոնում։-Երջանկություն ու գարուն է փնտրում, Քնքուշ աղջիկն այդ. Չգիտե սակայն,Որ ինքն էլ, ինքն էլԳտած-չգտած երջանկություն է։. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Ձյունի մաքրությամբ քայլում է մեղմիկ,Իսկ երազները լուռ փաթիլվում են.Ամեն փաթիլում սիրտ կա երեւի,Որ նրա շնչից այնպես... հալվում է։