Գարնանամուտ (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ամոթխած ու ժիր աղջնակի պեսգարունը ժպտումու... դուրս չի գալիս,դեռ պահվում է մեր աչքից, բայց սրտիցարդեն նա պահվել չի էլ հասցնի...Մայրս կանչում է.-Առանց վերարկո՞ւ դուրս եկար էլի...Հողը դարձել էզարմանալի ջերմ ու փխրուն այնքան,որ վախենում եսոտք դնել վրան՝երբ հանդ ես գնում անհամբերությամբ,ինչ-որ մի ձորի քունջ ու պուճախումգարնան անդրանիկ վարդը տեսնելու...Անհամբեր են եւ իմ բալիկները.ձմռան ցրտերինվառարանի մոտ մեկտեղ տաքացած փոքրիկ ուլիկինառաջին անգամ արոտ կտանեն...Սպասել չգիտե եւ մայրը նրանց։Ձմռանը շոր է գնել թեւաբացեւ վռազում է՝ գարուն գա, հագնի,անցնի ծաղկահոտ ծառերի շարքովու իր աչքերում արեւ ամբարի...Հայրս կանգնում է արտերի եզրին.այս ինչքան լավ են սերմերը ծլել,ոսկի շողեր են՝ բարձրացած հողից։Եվ հորս սիրտը տեղից ծուլ լինում,առաջ է ընկնումգարնան ծաղկումի շեն-շռայլ դողից...Կանաչները դեռ խաշամի տակ են։Ես նկատում եմ՝ինչպես է շարժվում ծիլերի շուրթին տմկած տերեւը,ինչպես է գետում քարաղ հալհլումամենավերջին... սառցաբեկորը։Գարունը եկել, սակայն պահվում էամոթխած ու ժիր աղջնակի պես,դեռ երեւալու խաղեր է անում...Դեհ, թող որ այսօր չերեւա, հետո՞,միայն թե զգամ, որ կա, եկել է...Կանցնի մի գիշերեւ նա վարդերով պարուրած իրենու արդեն հասած աղջկա տեսքովկգա ու ձեռքը կմեկնիհուզված.- Արդեն եկել եմ...Եվ մենք գարնան հետ ճանապարհ կընկնենք,կխնդրենք նրան,որ ջահելություն բերի մայրիկիս,որ հասունություն բերի բալիկիս,որ ծաղիկ ու խոտ բերի ուլիկին,որ գարունություն անի ամենքին...Իսկ պատուհանից մայրս դեռ նայումեւ իմ ետեւից հանդիմանում է.- Առանց վերարկո՞ւ դուրս եկար էլի...