Մենարան Վարդան Հակոբյան

Հայաստանը (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ երբ ուզում եմ բացվել խոսքերով,բառեր չեմ գտնումեւ լուռ եմ մնում ծաղկած ծիրանու հնազանդությամբ,եւ անզուսպ ու խիտ իմ ծաղիկներըչեն թողնում ճյուղքս հեռվից երեւա,արեւափունջ է տեսնում նայողը։Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ հալվում լեռան քարոտ լանջերին,իջնում եմ հոսքով,եւ կարկաչներս բառեր են, անշուշտ, դեռ չարտաբերված,կանաչող քարը պիտի վերըզգաու իր մայրենի լեզվով թարգմանի,ճաճանչող քարը պիտի վերըզգա...Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ թե կրծքիս տակթեւեր էլ դնեն լույս-ծիծեռնակի,սուրբ սիրով նրանք պիտի բաբախեն, փոթորկվեն պիտի.եւ թե բաց թողնեն սիրտս էլ հեռվում,աղավնու նման կվերադառնաեւ հայրենի տան կտուրին կիջնի...Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ երբ խոտերն էլ իմ շունչն առնում են,ելնում-բարձրանումեւ ծաղիկ-ծաղիկ բացվում են երկնին արեւաքնար.սիրավարդիս էլ թե մեղուն իջնի,մի ուրիշ, ուրիշ նեկտար կտանի,կարարի միայն ոգու մեղրահաց...Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ երբ նայում եմանգամ ծառին էլ,քարին էլ անխոս,թվում է, նրանք իմ ճամփան պահող բալիկներն եմ իմ,եւ ես ձեռքերս տարածում եմ, որմոտ գան վազելով ու գիրկս ընկնեն,որ ես աշխարհով մեկ դառնամ, լցվեմ։Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ երբ բույն հյուսող ձեռքեր եմ տեսնում,վեհանում եմ եսեւ ամենալավ խոսքերն եմ ուզում ասել ես նրանց,եւ ճանապարհ եմ դարձնում ես ինձ՝յոթ լեռներ կապող իր յոթ կամրջով,լեռներ էլ անցնեն՝ ճոճվել չիմանամ։Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ երբ երկնքում ամպ է երեւում՝մութ ու սեւակնած,նրան շնչովս կարող եմ քշել, ցրել անխնա։Բառեր չգիտեմ, բայց ինձնից, ինձնովկարող եմ անգամ արեւներ հյուսել,որ միշտ պարզ լինեն սերն ու սիրելը...Ես Հայաստանը սիրում եմ այնպես,որ երբ կանգնում եմ մայր հողի վրա,թվում է՝ լույս եմ,վեհ, հավերժական վարդանություն եմ՝ բուսած մայր հողից.սերս բարձր է մատուռի նման,դռան կամարը՝ հյուսված հողին մոտ,որ այնտեղ մտնեն միայն... խոնարհված...Ես Հայաստանը սիրում եմ այսպես...